Ընդունիչ անտենա-մալուխային համակարգ
Թվային հեռուստատեսային ալիքների ընդունումը դուք կարող եք իրականացնել ինչպես տնային այնպես էլ արտաքին անտենայով: Կայուն ընդունման համար ցանկալի է ունենալ արտաքին անտենա:
Եթե դուք արդեն ունեք ընդունիչ անտենա և դիտում եք ներկայումս հեռարձակվող անալոգային հեռուստաալիքները, ապա լրացուցիչ անտենայի տեղադրման կարիք չկա: Պարզապես ստուգեք անտենայի և մալուխի միացումները և անտենայի ուղղվածությունը: Անտենան պետք է ուղղված լինի դեպի ձեր բնակության տարածքում սփռում իրականացնող հեռուստաաշտարակը:
Եթե դուք չունեք համապատասխան ընդունիչ անտենա, կամ ցանկանում եք փոխել գոյություն ունեցող անտենան, ապա ձեռք բերելիս այստեղ ստուգեք ձեր բնակավայրում իրականացվող թվային հեռարձակման կապուղին և ընտրեք համապատասխան հաճախականային տիրույթի անտենա. 6-12 կապուղիների պարագայում՝ մետրային III տիրույթի անտենա, 21-ից բարձր կապուղիների դեպքում՝ դեցիմետրային: Անտենան ցանկալի է տեղադրել տանիքում և ուղղորդել դեպի ձեր բնակավայրում սփռում իրականացնող հեռուստաաշտարակը: Հեռուստաալիքների կայուն ընդունման համար պետք է լինի ուղիղ տեսանելիություն դեպի հեռուստաաշտարակը:
Կոաքսիալ մալուխը դա սովորական RG-6 տիպի անտենայի մալուխն է, որը դուք ներկայումս էլ օգտագործում եք անալոգային հեռուստաալիքների ընդունման համար:
Եթե դուք ցանկանում եք անտենային միացնել մեկից ավել ընդունիչ սարք, ապա անհրաժեշտ է տեղադրել համապատասխան բաժանարարներ:
Թվային հեռուստացույց
Եթե ձեր հեռուստացույցը ունի ինտեգրված DVB-T2/MPEG-4 ստանդարտին համապատասխանող թվային ընդունիչ, ապա առանց լրացուցիչ սարքավորումների դուք կարող եք ընդունել թվային հեռուստատեսային ազդանշանները: Հեռուստացույցի ինտեգրված թվային ընդունիչի համապատասխանությունը ստանդարտին կարող եք ստուգել տեխնիկական նկարագրության գրքով, արտադրողի կայքէջում, կամ ճշտել գնման վայրից:
Տվյալ դեպքում թվային ալիքների ընդունման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
- Միացրեք անտենայի մալուխը հեռուստացույցի ռադիոհաճախականային (RF IN) մուտքին:
- Հեռակառավարման վահանակի միջոցով ալիքների որոնման բաժնից ընտրեք թվային ալիքների համալարման մենյուն: Կախված հեռուստացույցի արտադրողից և մոդելից, մենյուները կարող են լինել տարբեր. Թվային ալիքներ, Digital Channel, DTV կամ Цифровые каналы:
- Ընտրեք ավտոմատ համալարման եղանակը և սպասեք արդյունքի: Որոնման ավարտից հետո էկրանին պետք է հայտնվի թվային ալիքների ցանկը: Ձեր բնակության վայրում հեռարձակվող թվային ալիքների քանակը և անվանումները դուք կարող եք ճշտել այստեղ:
- Եթե ավտոմատ համալարման ավարտին թվային ալիքների ցանկը չի հայտնվում էկրանին, ապա փորձեք ոչ ավտոմատ (Manual կամ Ручной) համալարման եղանակը: Մուտքագրեք կապուղին կամ հաճախականությունը: Ձեր բնակության վայրում իրականացվող թվային հեռարձակման կապուղիները կարող եք ճշտել այստեղ: Ըստ կապուղիների հաճախականությունների ցանկը` այստեղ: Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք կամ ընտրեք 8ՄՀց հաճախականային շերտը:
- Եթե կրկին արդյունք չեք ունենում, ապա նորից ստուգեք ընդունիչ անտենա-մալուխային համակարգի միացումները, ընդունիչ անտենայի ուղղվածությունը, հեռուստացույցի համապատասխանությունը DVB-T2/MPEG-4 ստանդարտին: Արդյունք չունենալու դեպքում զանգահարեք 65-37-87 հեռախոսահամարով:
Ապակոդավորող թվային ընդունիչ (Set-Top-Box)
Եթե ձեր հեռուստացուցը չունի DVB-T2/MPEG-4 ստանդարտին համապատասխանող ինտեգրված թվային ընդունիչ, ապա անհրաժեշտ է տեղադրել ապակոդավորող թվային ընդունիչ սարք Set-Top-Box (STB): STB գնելիս վաճառասրահում պահանջեք միացնել և ստուգել համապատասխանությունը DVB-T2/MPEG-4 ստանդարտին:
STB սարքը միացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
- Միացրեք անտենայի մալուխը STB սարքի ռադիոհաճախականային (RF IN) մուտքին:
- Եթե ձեր հեռուստացույցը ունի բարձր հստակության մուլտիմեդիայի մուտք (HDMI), ապա STB-ն համապատասխան մալուխի միջոցով միացրեք նշված մուտքին: Սովորաբար HDMI մալուխը STB սարքի կոմպլեկտում բացակայում է: Այն անհրաժեշտ է լրացուցիչ ձեռք բերել: Միացնելուց հետո հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով ընտրեք համապատասխան HDMI մուտքը:
- Եթե ձեր հեռուստացույցը չունի HDMI մուտք, ապա STB-ն միացրեք RCA մուտքին (կարմիր, դեղին և սպիտակ ծայրակալներով մալուխ, սովորաբար անվանում են “կակաչ-կակաչ” կամ “тюльпан-тюльпан”): Տվյալ մալուխը սովորաբար ներառված է STB սարքի կոմպլեկտում: Միացնելուց հետո հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով ընտրեք համապատասխան AV մուտքը:
- STB սարքի առաջին միացման ժամանակ մենյուի համապատասխան բաժնում ընտրեք լեզուն և ժամային գոտին GMT+4:
- STB սարքի հեռակառավարման վահանակի միջոցով ալիքների որոնման բաժնից ընտրեք ալիքների համալարման մենյուն:
- Ընտրեք ավտոմատ համալարման եղանակը և սպասեք արդյունքի: Որոնման ավարտից հետո էկրանին պետք է հայտնվի ալիքների ցանկը: Ձեր բնակության վայրում հեռարձակվող թվային ալիքների քանակը և անվանումները դուք կարող եք ճշտել այստեղ:
- Եթե ավտոմատ համալարման ավարտին ալիքների ցանկը չի հայտնվում էկրանին, ապա փորձեք ոչ ավտոմատ (Manual կամ Ручной) համալարման եղանակը: Մուտքագրեք կապուղին կամ հաճախականությունը: Ձեր բնակության վայրում իրականացվող թվային հեռարձակման կապուղիները կարող եք ճշտել այստեղ: Ըստ կապուղիների՝ հաճախականությունների ցանկը կարող եք ճշտել` այստեղ: Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք կամ ընտրեք 8ՄՀց հաճախականային շերտը:
- Եթե կրկին արդյունք չեք ունենում, ապա նորից ստուգեք ընդունիչ անտենա-մալուխային համակարգի միացումները, ընդունիչ անտենայի ուղղվածությունը, STB սարքի համապատասխանությունը DVB-T2/MPEG-4 ստանդարտին: Արդյունք չունենալու դեպքում զանգահարեք 65-37-87 հեռախոսահամարով:
- Հիշեք, մեկ STB սարքը կարելի է միացնել մեկ հեռուստացույցին: Եթե ցանկանում եք միացնել մեկից ավել հեռուստացույց, ապա պետք է ձեռք բերեք համապատասխան քանակի STB սարքեր:
Հաճախականությունների ցանկ
Կապուղին | Հաճախականությունը, ՄՀց |
6 | 178,0 |
7 | 186,0 |
8 | 194,0 |
9 | 202,0 |
10 | 210,0 |
11 | 218,0 |
12 | 226,0 |
21 | 474,0 |
22 | 482,0 |
23 | 490,0 |
24 | 498,0 |
25 | 506,0 |
26 | 514,0 |
27 | 522,0 |
28 | 530,0 |
29 | 538,0 |
30 | 546,0 |
31 | 554,0 |
32 | 562,0 |
33 | 570,0 |
34 | 578,0 |
35 | 586,0 |
36 | 594,0 |
37 | 602,0 |
38 | 610,0 |
39 | 618,0 |
40 | 626,0 |
41 | 634,0 |
42 | 642,0 |
43 | 650,0 |
44 | 658,0 |
45 | 666,0 |
46 | 674,0 |
47 | 682,0 |
48 | 690,0 |
49 | 698,0 |
50 | 706,0 |
51 | 714,0 |
52 | 722,0 |
53 | 730,0 |
54 | 738,0 |
55 | 746,0 |
56 | 754,0 |
57 | 762,0 |
58 | 770,0 |
59 | 778,0 |
60 | 786,0 |
61 | 794,0 |
62 | 802,0 |
63 | 810,0 |
64 | 818,0 |
65 | 826,0 |
66 | 834,0 |
67 | 842,0 |
68 | 850,0 |
69 | 858,0 |