Երևանի հեռուստաաշտարակ, 311․7 մետր բարձրություն ունեցող վանդակավոր աշտարակ:
Կառուցվել է 1974-1977 թվականներին և փոխարինել է դեռևս 1956 թ. կանգնեցված հին տիպային հեռուստաաշտարակին, որի բարձրությունը կազմել է 196 մ։ Հին հեռուստաաշտարակը գտնվում է Գյումրիում և ծառայում իր նպատակին։
Ներկայումս Երևանի հեռուստաաշտարակը համարվում է քաղաքի ամենաբարձր կետը։
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարին
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
-Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:
Ռուսական ալիքի (ՕՌՏ) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հարգելի հայրենակիցներ
2024 թվականի հունիսի 4-ից հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների դասավորվածությունը կլինի հետևյալը․
Մայրաքաղաքում
1. | «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր | |
2. | «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր | |
3. | «Առաջինի լրատվական ալիք» ծրագիր | |
4. | «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր | |
5. | «ՇԱՆԹ» ծրագիր | |
6. | «Ա-ԹԻՎԻ» ծրագիր | |
7. | «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» ծրագիր | |
8. | «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր | |
9. | «Ֆրի Նյուզ» ծրագիր | |
10. | «ՆՈՒՌ» ծրագիր | |
11. | «Բուն Թի Վի» ծրագիր | |
12. | «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր | |
13. | «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր | |
14. | «21 Թիվի» ծրագիր | |
15․ | «ՌՏՌ — ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր | |
16. | «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր | |
17. | «ՄԻՐ» ծրագիր | |
18. | «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր |
ՀՀ մարզերում.
1. | «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր | |
2. | «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր | |
3. | «Առաջինի լրատվական ալիք» ծրագիր | |
4. | «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր | |
5. | «ՇԱՆԹ» ծրագիր | |
6. | «Ա-ԹԻՎԻ» ծրագիր | |
7. | «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» ծրագիր | |
8. | «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր | |
9. | Մարզային ալիք* |
10. | «ՌՏՌ — ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր |
* տվյալ մարզի տարածքում սփռվող մարզային ալիք
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հայտարարություն
« Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) հեռուստաընկերություններին թվային ցանցի միջոցով հեռարձակման ծառայությունները մատուցում է վերջիններիս հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ ՀՀՌՑ—ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները։Հեռարձակման որակի հետ կապված հազվադեպ տեխնիկական խնդիրների հայտնաբերման կամ դրանց առկայության մասին հեռուստաընկերություններից ստացված ահազանգերի դեպքում ՀՀՌՑ—ն հրատապ կերպով ուսումնասիրում է խնդիրները և տալիս է համապատասխան լուծում։ Մինչդեռ հեռուստաընկերությունները նույնպես ունեն պայմանագրով ստանձնած պարտավորություններ, որոնք մինչ օրս կատարվել են ոչ պատշաճ: Նախորդող տարիներին սահմանված վճարումները հեռուստաընկերությունների կողմից առավելապես թերակատարվել են, ինչի արդյունքում վերջիններիս կողմից գոյացել են պարտքեր:
Հարկ է նշել, որ ՀՀՌՑ—ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տրամադրել, կազմվել են պարտքերի մարման ժամանակացույցեր, որպեսզի տվյալ հեռուստաընկերությունները մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները պետության նկատմամբ կատարեն, սակայն վճարումները հիմնականում չեն իրականացվել: Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ—ի կողմից մատուցված ծառության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա: Որեւէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել: Պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունները պետք է պատշաճ կերպով կատարվեն:
Անդրադառնալով ծառայությունների արժեքի գնագոյացման հարցին, հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2021 թվականի մարտին մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո 2021 թվականի հուլիսի 13-ին կարճել է հարուցված վարչականվարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ—ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները։
ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ լուսաբանման շուրջ մտահոգությունների վերաբերյալ պետք է նշել, որ լրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․