<iframe src="https://drive.google.com/file/d/1yoc2bQt_gCwdjgikhOlE9fstYLUHttLT/preview" width="640" height="480" allow="autoplay"></iframe>
Աշխատանք
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը փնտրում է
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ (ԱՇԽՂԵԿ)
Հիմնական պահանջները՝
• Բարձրագույն մասնագիտական կրթություն (շինարար-ճարտարագետ)
• Շինարարական ոլորտին առնչվող օրենսդրության և իրավական նորմերի իմացություն
• Շինարարության ոլորտում (բնակելի,
հասարակական, արտադրական) վերջին
3 տարվա աշխղեկի աշխատանքային փորձ
• Կազմակերպչական և ղեկավարման փորձ
• Արդյունավետ աշխատանքի
կազմակերպման, արագ
կողմնորորշվելու և
որոշումներ կայացնելու ու ժամանակի կառավարման
հմտություններ
• Պատասխանատվության բարձր զգացում
Պարտականությունները՝
• Ընկերության շինարարական աշխատանքների կազմակերպում, վերահսկում
• Կատարված աշխատանքների հաշվառում, վարում և
տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում
• Անմիջական ղեկավարի կողմից այլ
հանձնարարականների կատարում
Մենք սպասում ենք Ձեր ինքնակենսագրականը trbna-hr@tna.am հասցեով:
Դիմելու վերջնաժամկետ 2020 թվականի փետրվարի 29
Հարգելի հայրենակիցներ
2016 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 08.00-ից 14.00-ն թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Նշված ժամանակահատվածում հեռարձակման տեխնիկական միջոցները կանջատվեն:
Թվայնացման գործընթաց
Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման գործընթացը սկսվել է 2009թ-ին, երբ ՀՀ կառավարության 12.11.2009թ-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ հաստատվել է համապատասխան հայեցակարգը:
Հեռուստահեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումները նպատակաուղղված են ապահովելու բազմաբովանդակ հեռուստահեռարձակման լայն հասանելիությունը և մատչելիությունը, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը, հեռուստահեռարձակման և տեղեկատվական ցանցերի համակցելիությունը, հեռարձակման պլատֆորմների օգտագործման համաձայնեցվածությունը և տեղեկատվական ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիությունը:
Համաձայն <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենքի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 16-ին անցկացված մրցույթներում թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման իրավունք է ստացել թվով 28 հեռուստաընկերություն, այդ թվում՝
- հանրապետական սփռում՝ 8 (երկու հանրային հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության և հոգևոր-մշակութային, հինգ մասնավոր հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության, մեկ վերահեռարձակվող հեռուստաալիք)
- մայրաքաղաքային սփռում՝ 10 (մեկական ժամանցային, երիտասարդական, երաժշտական, մեկ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական, մեկ միջազգային և տեղական լրատվական-վերլուծական, մեկ միջպետական, մեկ ընդհանուր և երեք վերահեռարձակվող հեռուստաալիք)
- մարզային սփռում՝ 10 (ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական հեռուստաալիք յուրաքանչյուր մարզում):
Թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ենթակառուցվածքների տեխնիկական լուծումները ամրագրվել և սկսվել են իրականացվել 2014 թվականի հունվարի 14-ից: Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական ԷՐԻՔՍՈՆ ընկերության հետ: Աշխատանքներին մասնակցում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող իտալական՝ ԹԵԼՍԱՏ, սլովենական՝ ԷԼԹԻ, իսպանական՝ ՊՐՈՄԱՔՍ և այլ ընկերություններ:
Թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգը բաղկացած Է հետևյալ համակցված օղակներից՝
- հանրապետական մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն
- թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանց
- օպտիկա-մանրաթելային կապի գծերի ցանց
- DVB-S2 արբանյակային կապի ցանց
Հանրապետական մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնում իրականացվում է հեռուստաընկերություններից տրվող ազդանշանների ընդունում, կոդավորում, մուլտիպլեքսների ձևավորում և հաղորդում թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանցին:
Կենտրոնում իրականացվում է նաև ամբողջ թվային ցանցի կառավարում և վերահսկում: Կենտրունում ձևավորվում են հետևալ մուլտիպլեքսները.
Հանրապետական սփռում (H) | Մայրաքաղաքային սփռում (Y1) | Մայրաքաղաքային սփռում (Y2) | Մայրաքաղաքային սփռում (Y3) |
Մարզային ալիք |
Թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանցի միջոցով հեռարձակվող մուլտիպլեքսները հասանելի են դառնում բնակչությանը: Թվային DVB-T2 հաղորդիչ ցանցը բաղկացած է ավելի քան 210 հեռուստակայաններից: Յուրաքանչյուր հեռուստակայանում տեղադրվելու է համապատասխան հզորության հաղորդակ, հաղորդիչ անտենա և կոաքսիալ մալուխ:
Հաղորդիչ ցանցում իր կարևորագույն դերը և ռազմավարական նշանակությունն ունի Երևանի հեռուստատեսային հաղորդիչ կայանը, որն հեռարձակմամբ ընդգրկում է ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ արարատյան դաշտավայրի բնակավայրերը: Երևանի հեռուստակայանից թվային հեռարձակումն սկսվել է իրականացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ից:
Օպտիկա-մանրաթելային կապի գծերի և արբանյակային կապի ցանցերի միջոցով հանրապետական մուլտիպլեքսավորման կենտրոնում ձևավորված մուլտիպլեքսները հասցվում են թվային հաղորդակներին և հեռարձակվում:
Օպտիկա-մանրաթելային կապի գծերի ցանցը նախատեսված է թվով 64 հիմնական կայանների միջև թվային հեռուստատեսային ազդանշանների հեռահաղորդումն ապահովելու համար: Ցանցն արդեն ամբողջությամբ կազմակերպված է և գործում է:
Ցանցի մնացած 147 հեռուստակայաններում ազդանշանների հեռահաղորդումն իրականացվելու է արբանյակային կապի ցանցի միջոցով: Վերջիններս դժվար հասանելի են օպտիկա-մանրաթելային համակարգին և հիմնականում գտնվում են բարձրլեռնային ու սահմանամերձ բնակավայրերում: Բացի այդ, արբանյակային կապը կծառայի նաև որպես պահուստ թվով 64 հեռուստակայաններում օպտիկա-մանրաթելային համակարգի հնարավոր խանգարումների դեպքում:
Թվային սարքավորումների տեղադրմանը համապատասխանեցնելու նպատակով վերանորոգվում և արմատապես վերազինվում է ցանցի ֆիզիկապես մաշված ու բարոյապես հնացած ենթակառուցվածքը: Տեղադրվում են ավելի քան 80 նոր աշտարակ և մոտ 160 նոր հեռահաղորդակցական խցիկ: Թարմացվում է հեռուստակայանների արտաքին էլեկտրասնուցման համակարգը:
Ներկա դրությամբ ամբողջությամբ ավարտված են հանրապետական մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնի մոնտաժման, համալարման և թեսթավորման աշխատանքները: Ավարտվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Աշտարակի, Ծաղկաձորի, Սարատակի, Վեդիի, Չարենցավանի կայաններում հաղորդակների և անտենա-մալուխային համակարգերի մոնտաժման ու համալարման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, ներկայումս թվային ազդանշանը հասանելի է Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 66.3 տոկոսին:
Նոր հեռուստակայանների միացումների և բնակչության ծածկույթի վերաբերյալ տվյալները այսուհետ կներկայացվեն կայքի ազդագրեր բաժնում: