ՀՀՌՑ

Հայաստանի Հեռուստատեսային և Ռադիոհաղորդիչ Ցանց ՓԲԸ

Տեխնիկական ուղեցույց

Ընդունիչ անտենա-մալուխային համակարգ

Թվային հեռուստատեսային ալիքների ընդունումը դուք կարող եք իրականացնել ինչպես տնային այնպես էլ արտաքին անտենայով: Կայուն ընդունման համար ցանկալի է ունենալ արտաքին անտենա:

Եթե դուք արդեն ունեք ընդունիչ անտենա և դիտում եք ներկայումս հեռարձակվող անալոգային հեռուստաալիքները, ապա լրացուցիչ անտենայի տեղադրման կարիք չկա: Պարզապես ստուգեք անտենայի և մալուխի միացումները և անտենայի ուղղվածությունը: Անտենան պետք է ուղղված լինի դեպի ձեր բնակության տարածքում սփռում իրականացնող հեռուստաաշտարակը:

Եթե դուք չունեք համապատասխան ընդունիչ անտենա, կամ ցանկանում եք փոխել գոյություն ունեցող անտենան, ապա ձեռք բերելիս այստեղ ստուգեք ձեր բնակավայրում իրականացվող թվային հեռարձակման կապուղին և ընտրեք համապատասխան հաճախականային տիրույթի անտենա. 6-12 կապուղիների պարագայում՝ մետրային III տիրույթի անտենա, 21-ից բարձր կապուղիների դեպքում՝ դեցիմետրային: Անտենան ցանկալի է տեղադրել տանիքում և ուղղորդել դեպի ձեր բնակավայրում սփռում իրականացնող հեռուստաաշտարակը: Հեռուստաալիքների կայուն ընդունման համար պետք է լինի ուղիղ տեսանելիություն դեպի հեռուստաաշտարակը:

Կոաքսիալ մալուխը դա սովորական RG-6 տիպի անտենայի մալուխն է, որը դուք ներկայումս էլ օգտագործում եք անալոգային հեռուստաալիքների ընդունման համար:

Եթե դուք ցանկանում եք անտենային միացնել մեկից ավել ընդունիչ սարք, ապա անհրաժեշտ է տեղադրել համապատասխան բաժանարարներ:

Թվային հեռուստացույց

Եթե ձեր հեռուստացույցը ունի ինտեգրված DVB-T2/MPEG-4 ստանդարտին համապատասխանող թվային ընդունիչ, ապա առանց լրացուցիչ սարքավորումների դուք կարող եք ընդունել թվային հեռուստատեսային ազդանշանները: Հեռուստացույցի ինտեգրված թվային ընդունիչի համապատասխանությունը ստանդարտին կարող եք ստուգել տեխնիկական նկարագրության գրքով, արտադրողի կայքէջում, կամ ճշտել գնման վայրից:

Տվյալ դեպքում թվային ալիքների ընդունման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  1. Միացրեք անտենայի մալուխը հեռուստացույցի ռադիոհաճախականային (RF IN) մուտքին:
  2. Հեռակառավարման վահանակի միջոցով ալիքների որոնման բաժնից ընտրեք թվային ալիքների համալարման մենյուն: Կախված հեռուստացույցի արտադրողից և մոդելից, մենյուները կարող են լինել տարբեր. Թվային ալիքներ, Digital Channel, DTV կամ Цифровые каналы:
  3. Ընտրեք ավտոմատ համալարման եղանակը և սպասեք արդյունքի: Որոնման ավարտից հետո էկրանին պետք է հայտնվի թվային ալիքների ցանկը: Ձեր բնակության վայրում հեռարձակվող թվային ալիքների քանակը և անվանումները դուք կարող եք ճշտել այստեղ:
  4. Եթե ավտոմատ համալարման ավարտին թվային ալիքների ցանկը չի հայտնվում էկրանին, ապա փորձեք ոչ ավտոմատ (Manual կամ Ручной) համալարման եղանակը: Մուտքագրեք կապուղին կամ հաճախականությունը: Ձեր բնակության վայրում իրականացվող թվային հեռարձակման կապուղիները կարող եք ճշտել այստեղ: Ըստ կապուղիների հաճախականությունների ցանկը` այստեղ: Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք կամ ընտրեք 8ՄՀց հաճախականային շերտը:
  5. Եթե կրկին արդյունք չեք ունենում, ապա նորից ստուգեք ընդունիչ անտենա-մալուխային համակարգի միացումները, ընդունիչ անտենայի ուղղվածությունը, հեռուստացույցի համապատասխանությունը DVB-T2/MPEG-4 ստանդարտին: Արդյունք չունենալու դեպքում զանգահարեք 65-37-87 հեռախոսահամարով:

Ապակոդավորող թվային ընդունիչ (Set-Top-Box)

Եթե ձեր հեռուստացուցը չունի DVB-T2/MPEG-4 ստանդարտին համապատասխանող ինտեգրված թվային ընդունիչ, ապա անհրաժեշտ է տեղադրել ապակոդավորող թվային ընդունիչ սարք Set-Top-Box (STB): STB գնելիս վաճառասրահում պահանջեք միացնել և ստուգել համապատասխանությունը DVB-T2/MPEG-4 ստանդարտին:

STB սարքը միացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  1. Միացրեք անտենայի մալուխը STB սարքի ռադիոհաճախականային (RF IN) մուտքին:
  2. Եթե ձեր հեռուստացույցը ունի բարձր հստակության մուլտիմեդիայի մուտք (HDMI), ապա STB-ն համապատասխան մալուխի միջոցով միացրեք նշված մուտքին:hdmi-cable-2 Սովորաբար HDMI մալուխը STB սարքի կոմպլեկտում բացակայում է: Այն անհրաժեշտ է լրացուցիչ ձեռք բերել: Միացնելուց հետո հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով ընտրեք համապատասխան HDMI մուտքը:
  3. Եթե ձեր հեռուստացույցը չունի HDMI մուտք, ապա STB-ն միացրեք RCA մուտքին (կարմիր, դեղին և սպիտակ ծայրակալներով մալուխ, սովորաբար անվանում են “կակաչ-կակաչ” կամ “тюльпан-тюльпан”): Տվյալ մալուխը սովորաբար ներառված է STB սարքի կոմպլեկտում: Միացնելուց հետո հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով ընտրեք համապատասխան AV մուտքը:
  4. STB սարքի առաջին միացման ժամանակ մենյուի համապատասխան բաժնում ընտրեք լեզուն և ժամային գոտին GMT+4:
  5. STB սարքի հեռակառավարման վահանակի միջոցով ալիքների որոնման բաժնից ընտրեք ալիքների համալարման մենյուն:
  6. Ընտրեք ավտոմատ համալարման եղանակը և սպասեք արդյունքի: Որոնման ավարտից հետո էկրանին պետք է հայտնվի ալիքների ցանկը: Ձեր բնակության վայրում հեռարձակվող թվային ալիքների քանակը և անվանումները դուք կարող եք ճշտել այստեղ:
  7. Եթե ավտոմատ համալարման ավարտին ալիքների ցանկը չի հայտնվում էկրանին, ապա փորձեք ոչ ավտոմատ (Manual կամ Ручной) համալարման եղանակը: Մուտքագրեք կապուղին կամ հաճախականությունը: Ձեր բնակության վայրում իրականացվող թվային հեռարձակման կապուղիները կարող եք ճշտել այստեղ: Ըստ կապուղիների՝ հաճախականությունների ցանկը կարող եք ճշտել` այստեղ: Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք կամ ընտրեք 8ՄՀց հաճախականային շերտը:
  8. Եթե կրկին արդյունք չեք ունենում, ապա նորից ստուգեք ընդունիչ անտենա-մալուխային համակարգի միացումները, ընդունիչ անտենայի ուղղվածությունը, STB սարքի համապատասխանությունը DVB-T2/MPEG-4 ստանդարտին: Արդյունք չունենալու դեպքում զանգահարեք 65-37-87 հեռախոսահամարով:
  9. Հիշեք, մեկ STB սարքը կարելի է միացնել մեկ հեռուստացույցին: Եթե ցանկանում եք միացնել մեկից ավել հեռուստացույց, ապա պետք է ձեռք բերեք համապատասխան քանակի STB սարքեր:

Հաճախականությունների ցանկ

 

Կապուղին Հաճախականությունը, ՄՀց
6 178,0
7 186,0
8 194,0
9 202,0
10 210,0
11 218,0
12 226,0
21 474,0
22 482,0
23 490,0
24 498,0
25 506,0
26 514,0
27 522,0
28 530,0
29 538,0
30 546,0
31 554,0
32 562,0
33 570,0
34 578,0
35 586,0
36 594,0
37 602,0
38 610,0
39 618,0
40 626,0
41 634,0
42 642,0
43 650,0
44 658,0
45 666,0
46 674,0
47 682,0
48 690,0
49 698,0
50 706,0
51 714,0
52 722,0
53 730,0
54 738,0
55 746,0
56 754,0
57 762,0
58 770,0
59 778,0
60 786,0
61 794,0
62 802,0
63 810,0
64 818,0
65 826,0
66 834,0
67 842,0
68 850,0
69 858,0