ՀՀՌՑ

Հայաստանի Հեռուստատեսային և Ռադիոհաղորդիչ Ցանց ՓԲԸ

Մեր մասին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության “Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց” (ՀՀՌՑ) ՓԲ ընկերությունը 100% պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, որի գործունեությունը կարգավորվում է “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
Ընկերությունը ստեղծվել է 1957 թվականին և հեռահաղորդակցական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
— վերգետնյա հեռարձակման և հեռահաղորդման ծառայությունների մատուցումը,
֊ արբանյակային կապի ծառայությունների մատուցումը,
— հեռահաղորդակցական ցանցերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,
— կապի օպերատորների, հեռահաղորդակցական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հեռուստառադիոընկերությունների տեխնիկական միջոցների ՀՀՌՑ-ի կայաններում տեղակայումն ու սպասարկումը,
— քաղաքաշինական և տեխնիկական ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակումն ու փորձաքննությունը,
— շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացումը։