ՀՀՌՑ

Հայաստանի Հեռուստատեսային և Ռադիոհաղորդիչ Ցանց ՓԲԸ

Հարգելի հայրենակիցներ

2016 թվականի հոկտեմբերի 20-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկելու է անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատման գործընթացը:

Հորդորում ենք, մինչև նշված ժամկետը պատրաստ լինել հեռուստատեսային տեղեկատվությունը ստանալ բացառապես թվային հեռարձակմանը համապատասխանող հեռուստատեսային սարքավորումներով:

Տեխնիկական օժանդակություն ստանալու համար կարող եք դիմել <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը (010) 65-37-87 և 8797 հեռախոսահամարներով:

<<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>>  փակ բաժնետիրական ընկերություն: